pastinfo.am «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը՝ նկատելով, որ Ալեքսանյանին կալանավորելը խիստ ապօրինի բնույթ է կրում, բոլոր ուղղություններով՝ և հիմնավոր կասկածի, և կալանավորման հիմքերի մասով բողոքարկել են։Վերաքննիչ բողոքը դեռ չի մակագրվել։
«Առաջին ատյանի դատարանի որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խուսափել, խոչընդոտել քննությանը՝ առանց որևէ փաստարկի, հիմնավորման»,- նշել է պաշտպանը։
Այս ընթացքում Ալեքսանյանի մասնակցությամբ որևէ գործողություն այս ընթացքում չի եղել, այսօր պաշտպանն այցելել է Ալեքսանյանին․ «Նա շատ լավ էր, ամուր և ուժեղ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանը մեղադրվում է փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց աշխատանքի տեղավորելով՝ նյութապես շահագրգռելու մեջ։