tert.am Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-ի, հայտնում է Reuters-ը։
Հարյուրավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Երկրաշարժից հետո բժշկական օգնության է դիմել առնվազն 883 մարդ։
Նշվում է, որ ենթակառուցվածքների վնասման պատճառով երեք բժշկական հաստատություն ամբողջությամբ փակվել է, և դրանց հիվանդների մեծ մասը տեղափոխվել է այլ վայրեր։