Ընտանիքը 2 անչափահաս երեխայի հետ «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին էր մնացել | arm.sputniknews.ru

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին

Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները նշված տարածքից հայտնաբերել են օտարերկրացիներին և փրկարարական ավտոմեքենայով դուրս բերել տարածքից․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն