Երևանում կանխվել է ապօրինի հորատման աշխատանքները

Երևանում կանխվել է ապօրինի հորատման աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել Երևան քաղաքի Արշակունյաց 42/3 հասցեի հարակից տարածքում, որտեղ կատարվում էին խորքային հորի հորատման աշխատանքներ։

Տեսչական մարմնից հայտնում են՝ տեղում արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության կատարվող աշխատանքներն իրականացվում էին «Վանդ-Գազ» ՍՊԸ-ի կողմից՝  Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվերով։

Տեսչական մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության իրականացվող խորքային հորի հորատման աշխատանքները։

Հարուցված վարչական վարույթն ընթացքի մեջ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն