2,4 միլիոն աֆղան աղջիկներ թալիբների իշխանության գալուց հետո հինգ տարի անց զրկված են միջնակարգ կրթությունից. ՅՈՒՆԵՍԿՕ | news.am

2,4 միլիոն աֆղան աղջիկներ թալիբների իշխանության գալուց հետո հինգ տարի անց զրկված են միջնակարգ կրթությունից. ՅՈՒՆԵՍԿՕ | news.am

news.am Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։

Կազմակերպության տվյալներով՝ Աֆղանստանը մնում է աշխարհի միակ երկիրը, որտեղ աղջիկներին և կանանց պաշտոնապես արգելված է միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալ։

«Հինգ տարին երեխայի կրթության ժամանակավոր ընդմիջում չէ։ Դա գործնականում միջնակարգ դպրոցի ամբողջ շրջանն է»,- հայտարարել է արտակարգ իրավիճակներում կրթության հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համակարգող Խոդա Ջաբերյանը։

«Թալիբան»-ն իշխանությունը զավթել է Աֆղանստանում 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ երկրից ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին՝ երկու տասնամյակ տևած պատերազմից հետո։ Դրանից անմիջապես հետո իշխանություններն աղջիկներին արգելեցին հաճախել միջնակարգ դպրոցներ, իսկ հետո սահմանափակումները տարածեցին բարձրագույն կրթության, աշխատանքի տեղավորման և հանրային կյանքի այլ ոլորտների վրա։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում նշել են, որ արգելքը գրեթե ի չիք է դարձրել կրթության ոլորտում Աֆղանստանի նախորդ երկու տասնամյակների ձեռքբերումների զգալի մասը։ Մինչև 2021 թվականը մոտ 1 միլիոն աղջիկ ընդունված էր միջնակարգ դպրոցներ, մինչդեռ 2001 թվականին աղջիկների կրթության հասանելիությունը չափազանց սահմանափակ էր։

«Աֆղանստանը զգալի առաջընթաց էր գրանցել աղջիկների կրթության հասանելիության ընդլայնման հարցում։ Ցավոք, այդ առաջընթացի զգալի մասն այժմ ամբողջությամբ կորսվել է»,- հայտարարել է Ջաբերյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն