41 երկիր կոչ է արել առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել բալիստիկ հրթիռների արձակումների մասին | azatutyun.am

41 երկիր կոչ է արել առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել բալիստիկ հրթիռների արձակումների մասին | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ուկրաինան և եվրոպական մի շարք երկրներ՝ ընդհանուր 41 պետություն, համատեղ հայտարարությամբ կոչ են արել առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել միջմայրցամաքային և սուզանավերից արձակվող բալիստիկ հրթիռների, ինչպես նաև հրթիռակիրների արձակումների մասին։

ԱՄՆ-ի՝ Ժնևում ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչության հրապարակած հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ նման հրթիռների փորձարկումներն առանց նախնական ծանուցման մեծացնում են սխալ հաշվարկների և լարվածության սրման վտանգը։

Նրանք առաջարկում են արձակումներից առնվազն 24 ժամ առաջ տեղեկացնել հրթիռի տեսակի, արձակման վայրի, ժամանակի և թռիչքի ուղղության մասին, ինչպես նաև նախապես զգուշացնել ավիացիային և նավագնացությանը հնարավոր վտանգավոր գոտիների վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլերը չեն սահմանափակի պետությունների ռազմական հնարավորությունները, այլ կնվազեցնեն թյուրիմացությունների և չնախատեսված էսկալացիայի ռիսկը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն