Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու | factor.am

Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու

Օգոստոսի 12-ին` ժամը 06։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին, մարվել՝ 07:44-ին։ Այրվել են ննջասենյակն ու միջանցքը։

Հրշեջ-փրկարարները բնակարանից տարհանել են երկու քաղաքացու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն