factor.am Հորմուզի նեղուցը լիարժեք կվերաբացվի միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներն ընդունի Իրանի պայմանները։ Իրանական Mehr-ի փոխանցմամբ՝ Թեհրանում Չինաստանի դեսպան Զոնգ Պիյուի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նորանշանակ ղեկավար Մոհսեն Ռեզային։
Նա հավելել է՝ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի պատերազմը Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ ու ապասառեցնի արգելափակված միջոցները, ինչն Իրանի պայմանն է Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացման համար։
«Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխում իր վարքագիծը և չի ընդունում Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի»,- ասել է Ռեզային։
Նա նշել է, որ Իրանն ԱՄՆ-ին նաև այլ պայմաններ է փոխանցել միջնորդների միջոցով, որոնք վերջին շաբաթներին ներգրավված են եղել երկու կողմերի միջև անուղղակի բանակցություններում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում