Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել | factor.am

Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել | factor.am

factor.am ՌԴ Օրենբուրգի մարզի իշխանությունները վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցրել՝ արտակարգ ծառայությունների աշխատանքը նախկին մակարդակով ապահովելու համար, հայտարարել է նահանգապետ Եվգենի Սոլնցևը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ից սկսած, մարզի բենզալցակայաններին արգելվել է վառելիք վաճառել տարաներով, ինչպես նաև սահմանափակվել է մեկ հաճախորդի համար նախատեսված վառելիքի քանակը։

Սոլնցևը նաև հայտնել է, որ մարզի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում  հրդեհ է բռնկվել «անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով»։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հստակեցրել է, որ խոսքն Օրսկի «Օրսկնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանի մասին է, որտեղ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն