Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար | azatutyun.am

Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար | azatutyun.am

azatutyun.am ՆԱՏՕ-ն հրապարակել է Ուկրաինայի դիմումը Աղետների արձագանքման եվրատլանտյան համակարգման կենտրոնին, որով Կիևն օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար։

Մասնավորապես, Կիևը խնդրում է աջակցություն «հումանիտար ականազերծման» աշխատանքների համար։

Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի տարածքը զգալիորեն աղտոտված է պայթուցիկ նյութերով, ինչը վտանգավոր է քաղաքացիական բնակչության և կարևոր ենթակառուցվածքների համար։

«Ուկրաինայի տարածքի ականազերծումը և հումանիտար ականազերծումը Ուկրաինայի կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են», – գրված է դիմումում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն