ՊԵԿ–ում ինձ ուղիղ ասել են` յուրային չես, դիմում գրիր. Հայկ Ֆարմանյան | arm.sputniknews.ru

ՊԵԿ-ում ինձ ուղիղ ասել են` յուրային չես, դիմում գրիր. Հայկ Ֆարմանյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ինձ ՊԵԿ-ում ձեր իշխանության օրոք ուղիղ ասել են՝ դու յուրային չես, դիմում գրիր, հեռացիր: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը։

«Չեմ զբաղեցրել քաղաքական պաշտոն, ինձ աշխատանքի են ընդունել իմ մասնագիտական գիտելիքների հիմքով, և ապօրինի ազատվել եմ: Եթե դուք հիմա ուսումնասիրեք պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքը, ապա կտեսնեք` միայն Արևմտյան մաքսատուն վարչությունում է, որ 2 իրար հետ կապ չունեցող բաժին միավորվել են միայն այն բանի համար, որ ինձ կարողանան ազատել աշխատանքից»,- ասաց Ֆարմանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իրեն ուղիղ են ասել, որ դիմում գրի։

«Ուղիղ ասել են՝ դու յուրային չես, և սա եղել է ձեր իշխանության օրոք, 2019 թվականին: Իմ խոսքերը կհաստատեն բազմաթիվ ՊԵԿ նախկին ծառայողներ, ի թիվս ինձ՝ նաև այլ ծառայողների ուղիղ ասվել է, որ դիմում գրենք, հեռանանք։ Ուղիղ մեկ տարի՝ 2018 թվականից սկսած մինչև 2019 թվականի փետրվար, ենթարկվել եմ բազմաթիվ հալածանքների, այնուհետև դիմել եմ մինչև Վճռաբեկ դատարան, դատարանը հիմնավորել է, որ ինձ աշխատանքից ապօրինի են ազատել»,- շարունակել է Հայկ Ֆարմանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն