Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար | factor.am

Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ, որոնք ներկայացրել են Հայաստանի երիտասարդների կլիմայական առաջնահերթություններն ամփոփող «Երիտասարդների ազգային հայտարարությունը»։

«Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է, որը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը և ուշադրություն հրավիրել նրանց առջև ծառացած հիմնախնդիրներին։

Օրվա խորհրդի համատեքստում այսօր հանդիպել եմ Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում երիտասարդներն ինձ փոխանցեցին «Երիտասարդների ազգային հայտարարությունը», որը մշակվել է Երիտասարդների տեղական համաժողովի՝ LCOY Հայաստանի շրջանակում՝ Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 100 երիտասարդների և դեռահասների մասնակցությամբ։

Հայտարարությունն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթությունները, առաջարկներն ու ակնկալիքները՝ ներկայացնելով նրանց միասնական դիրքորոշումը։

Ինձ համար կարևոր է, որ երիտասարդների ձայնը լինի լսելի, իսկ նրանց ներգրավվածությունը բնապահպանական և կլիմայական օրակարգերի ձևավորման գործընթացներում՝ իրական և գործուն։ Երիտասարդների գաղափարները, նախաձեռնողականությունն ու նորարար մոտեցումները կարող են էական ներդրում ունենալ մեր երկրի բնապահպանական քաղաքականությունների մշակման և իրականացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն