azatutyun.am Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ ԱՄՆ-ում երեխաների պատվաստումների համակարգը վերանայելու Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը հակասում է «տասնամյակների գիտական ապացույցներին»։
Նախագահ Թրամփը շաբաթվա սկզբին հրամանագիր էր ստորագրել, որով նախատեսվում է վերանայել դպրոցներում պատվաստումների պարտադիր պահանջները։ Նա նաև կրկին առաջարկել է կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ ԿԿԽ պատվաստանյութը բաժանել երեք առանձին պատվաստումների։
Նրա առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը հիմնադրել է պատվաստումների դեմ պայքարող խումբ և վաղուց է քարոզում ԿԿԽ պատվաստանյութի և աուտիզմի միջև հերքված կապը։
Սակայն ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ գիտությունը «միանշանակ է. պատվաստանյութերը, այդ թվում՝ ԿԿԽ պատվաստանյութը, անվտանգ են և չեն առաջացնում աուտիզմ»։
«Պատվաստումների քաղաքականությունը պետք է հիմնված լինի առկա լավագույն գիտական տվյալների խիստ, անկախ և թափանցիկ ուսումնասիրության վրա, այլ ոչ թե քաղաքական ազդեցության»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ ԱՀԿ-ն «մտահոգված է, որ ԱՄՆ-ի իմունականխարգելման քաղաքականության վերջին փոփոխությունները չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում կուտակված ապացույցներին, որոնք ցույց են տալիս, թե երբ են երեխաներն առավել խոցելի հիվանդությունների նկատմամբ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում