Եթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ Ֆարմանյան | 1lurer.am

Եթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ Ֆարմանյան | 1lurer.am

1lurer.am Միայն ուրախ կլինեմ, որ Հայաստանում լինի խաղաղություն, միայն ուրախ կլինեմ, որ լինի փոխադարձության սկզբունք: Այդ մասին ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանի հարցին, թե ինչ կարծիք ունի TRIPP նախագծի վերաբերյալ:

«Եթե մի խնդիր բխում է մեր երկրի, մեր քաղաքացու բարեկեցության շահերից, ամենայն անկեղծությամբ, չի կարելի ասել՝ ձյունը սպիտակ չէ: Ձյունը սպիտակ է:

TRIPP-ի մասով հստակ պատասխանս հետևյալն է. եթե դա լինի տարանցիկ ճանապարհ, բացարձակ խնդիր չկա, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ կարմիր գիծ է փաստաթղթում գրված «անխոչընդոտ» բառը, և որ դա իր մոտ հարցեր է առաջացնում՝ ինչին է դա վերաբերում, և ինչպես է «անխոչընդոտ անցումն» իրականացվելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն