Հարավային Օսիայի «դեօկուպացիայի» դեպքում ՌԴ-ի հետ հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով. Կոբախիձե | azatutyun.am

Հարավային Օսիայի «դեօկուպացիայի» դեպքում ՌԴ-ի հետ հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով. Կոբախիձե | azatutyun.am

azatutyun.am Հարավային Օսիայի «դեօկուպացիայի» դեպքում Ռուսաստանի հետ հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Սա է մեր քաղաքական գիծը և մեր ուղերձը», – լրագրողներին ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ վերջին շրջանում վրացական ընդդիմությունը, օտարերկրյա ուժերի հրահանգով, փորձում է Վրաստանում ռուսատյացության արշավ անել։ Նրա խոսքով՝ դա արվում է նպատակաուղղված՝ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առավելագույնս սրելու համար։

«Ռուսատյացությունը և, ընդհանրապես, այլատյացությունը լիովին օտար երևույթներ են վրացական մշակույթին», – ասել է Կոբախիձեն՝ ընդգծելով՝ Վրաստանում ռուսատյացության հրահրումը նպատակ ունի փլուզել Վրաստանի տնտեսությունն ու պետությունը։

«Երբ քաղաքականությունը տեղափոխում են ժողովուրդների միջև հարաբերությունների դաշտ, դա պետության շահերի դեմ ուղղված գիտակցված քայլ է։ Չպետք է մոռանալ՝ Վրաստանում և Ռուսաստանում բազմաթիվ խառը ընտանիքներ են ապրում, իսկ Ռուսաստանում կա նաև մեծ վրացական սփյուռք։ Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական տարաձայնություններն ու անցյալում թույլ տրված սխալները հիմք դառնան ժողովուրդների միջև թշնամանքի համար», – հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն