Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Կամրջի հիմնանորոգման շրջանակում իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովումն է.
▫️ տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը,
▫️ ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը,
▫️ տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ,
▫️ վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր,
▫️վերականգնվել են դեֆորմացիոն կարերը,
▫️ լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր։
Երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի վերականգնման մնացած աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում։