Երևան քաղաքում սույն թվականի օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակվելու է՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։