shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը կպահպանեն Հորմուզի նեղուցի վերահսկողությունը:
«Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Կարծում եմ՝ մենք կպահպանենք այդ վերահսկողությունը։ Մեր ծովային շրջափակումը կոչվում է «պողպատե պատ», և Իրանը ոչինչ չի կարող անել դրա հետ կապված», – գրել է ամերիկացի նախագահը Truth Social-ում։