Հնդկաստանից Ռուսաստան է հասել բենզինի առաջին խմբաքանակը. Bloomberg | 1lurer.am

Հնդկաստանից Ռուսաստան է հասել բենզինի առաջին խմբաքանակը. Bloomberg | 1lurer.am

1lurer.am Հնդկաստանից բենզինի առաջին խմբաքանակը հասել է Ռուսաստան, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ այն մատակարարվել է օգոստոսի 5-ին հնդկական Nayara Energy վերամշակման գործարանից, որի բաժնետերը «Ռոսնեֆտ» ընկերությունն է:

Ըստ պարբերականի՝ Հնդկաստանից վառելիքով բեռնված մյուս լցանավերը, հավանաբար, արդեն ճանապարհին են: Ըստ Bloomberg-ի՝ այդ նավերը ԵՄ պատժամիջոցների տակ են:

Ռուսաստանը սկսել է բենզին ներկրել այնպիսի հեռավոր երկրներից, ինչպիսին Հնդկաստանն է, մի շարք շրջաններում վառելիքի պակասի ֆոնին, որն առաջացել է նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումների պատճառով: Առաքման այսքան երկար երթուղին ցույց է տալիս, թե որքան խնդրահարույց է դառնում իրավիճակը՝ նշում է պարբերականը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն