Կոլումբիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին | 1lurer.am

Կոլումբիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին | 1lurer.am

1lurer.am Կոլումբիայի կառավարությունը եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին՝ հաղորդում է Le Figaro-ն։

Կիջեցվեն երկրի բոլոր կառավարական շենքերի, ինչպես նաև արտերկրում գտնվող դեսպանատների ու հյուպատոսությունների վրայի ազգային դրոշները։

Վերջին տվյալներով՝ Կոլումբիայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 254 մարդ, վիրավորվել են հազարավորները, որոնողակափրկարարական աշխատանքը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն