Պուտինն այցելել է վիճահարույց Կուրիլյան կղզիներ, ձկնկիթ համտեսել | azatutyun.am

Պուտինն այցելել է վիճահարույց Կուրիլյան կղզիներ, ձկնկիթ համտեսել | azatutyun.am

azatutyun.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև վիճարկվող Կուրիլյան կղզեխմբի Իտուրուպ կղզի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով TACC գործակալությանը։

Երկու հարևանները Երկրորդ աշխարհամարտից հետո այդպես էլ պաշտոնապես խաղաղության պայմանագիր չստորագրեցին։ Հիմնական խոչընդոտը հենց այս կղզիների, կամ ճապոնացիների խոսքով՝ Հյուսիսային տարածքների շուրջ չհանգուցալուծված վեճն էր։

Այցի ժամանակ, որն, ըստ TACC-ի, Պուտինի առաջինն էր կղզեխումբ, նա «Յանսի» ձկնաբուծական կենտրոնում է եղել, որից առաջ էլ Ռուսաստանի հեռավոր արևելքում անցկացվող ռազմածովային վարժանքներին է հետևել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն