news.am Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ձերբակալման հիմքը։
«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն (Մարտուն Գրիգորյան-խմբ)»,- NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր հետևյալը. «Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»: