azatutyun.am Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան բանակցություններ են անցկացնում էլեկտրաէներգիայի վերգետնյա տարանցիկ միջանցք ստեղծելու շուրջ, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարը։
Ինգա Փխալաձեի խոսքով՝ նոր նախաձեռնությունը Վրաստանի տարածքով կապահովի էլեկտրաէներգիայի մատակարարումը ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին՝ հարևան երկրներից, դեպի Եվրոպա։
«Տնտեսական տեսանկյունից սա շատ կարևոր և հետաքրքիր նախաձեռնություն է, քանի որ, տարանցման հետ մեկտեղ, Վրաստանը նաև կարտահանի սեփական էլեկտրաէներգիան, ինչն էլ իր հերթին կաջակցի տեղական բիզնեսին և երկրում էներգետիկ ոլորտի բարձր մակարդակի զարգացմանը», – ասել է փոխնախարարը։