ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 2 օդաչու է զոհվել | factor.am

ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 2 օդաչու է զոհվել | factor.am

factor.am ԱՄՆ-ում Apache ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այն ընկել է Կենտրոնական Թեխասի դաշտում և հրդեհվել, երկու օդաչուները զոհվել են, հաղորդում է CNN-ը։

Ֆորտ Հուդ ռազմակայանից դուրս եկած ուղղաթիռը վթարի է ենթարկվել Թեխասի Սալադո քաղաքում տեղական ժամանակով 13:35-ի սահմաններում, հայտնել է Բել շրջանի շերիֆի գրասենյակի խոսնակ Քլիֆ Քոլեմանը։

AH-64 Apache-ն հարձակողական ուղղաթիռ է՝ անձնակազմի երկու անդամի համար նախատեսված նստատեղերով։

Քոլմենն ասել է, որ վթարի հետևանքով անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, տարհանումներ են իրականացվել։ Հրդեհը շուրջ 100 հեկտար տարածք է ընդգրկել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն