Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռ չի վերականգնվել | factor.am

Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռ չի վերականգնվել

«Հայաստանի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 17:03-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում շինարարական աշխատանքներ իրականացնող կառուցապատող ընկերության կողմից վնասվել է ՀԷՑ-ին պատկանող բարձրավոլտ՝ 10 կՎ լարման ստորգետնյա մալուխային գիծը։

Դեպքի հետևանքով խափանվել է վեց ենթակայանի աշխատանքը։ ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանման մասնագետները ամբողջ գիշերվա ընթացքում իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց արդյունքում մինչև առավոտյան ժամը 05:00-ն վերականգնվել է երեք ենթակայանի էլեկտրամատակարարումը։

Մյուս երեք ենթակայանների էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն