Հուլիսին արտահանված գյուղմթերքի փոխհատուցման համար կառավարությունը կհատկացնի 5,3 մլրդ դրամ | civilnet.am

Հուլիսին արտահանված գյուղմթերքի փոխհատուցման համար կառավարությունը կհատկացնի 5,3 մլրդ դրամ | civilnet.am

civilnet.am Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշեց 2026-ի հուլիսին արտահանում իրականացրած տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 5,3 մլրդ դրամ։

Էկոնոմիկայի նախարարի տեղակատար Արման Խոջոյանի խոսքով՝ 2026-ի հուլիսին Հայաստանից արտահանվել է 2,325 տոննա պղպեղ, 1,579 տոննա լոլիկ և շուրջ 3.6 միլիոն հատ ծաղիկ։

Նույն ժամանակահատվածում արտահանվել է նաև 7,010 տոննա ծիրան, 1,715 տոննա կեռաս, 430 տոննա սալոր, 1,645 տոննա դեղձ և նեկտարին։

Խոջոյանը նշեց, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց։ Նրա խոսքով՝ վերջին երկու ամիսներին հայկական ծաղիկներն արտահանվել են 26 երկիր, միրգը՝ 21, իսկ բանջարեղենը՝ 14 երկիր։

Նախարարի տեղակատարն անդրադարձավ նաև գյուղմթերքի արտահանման ծավալները նախորդ տարվա հետ համեմատելու դժվարություններին։ Մասնավորապես, նրա խոսքով՝ ծիրանի արտահանման ծավալը նվազել է, սակայն դրա պատճառներից մեկը, ըստ փոխնախարարի պաշտոնակատարի, այս տարի բերքի նվազ լինելն է։ Խոջոյանի խոսքով՝ մայիսին տեղացած առատ անձրևները խնդիրներ են առաջացրել փոշոտման գործընթացում, ինչի հետևանքով նվազել են նաև արտադրության և արտահանման ծավալները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն