Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ | armenpress.am

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան։

Այդ մասին վարչապետը հայտարարել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, որ այս պահին հիմնականում Ադրբեջանն է դեպի Հայաստան արտահանում իրականացնում, իսկ Հայաստանից Ադրբեջան արտահանում չի եղել, հնարավո՞ր է արդյոք առաջիկայում Հայաստանից որևէ ապրանք արտահանվի Ադրբեջան։

«Ադրբեջանի հետ ապրանքների փոխադարձ առևտրի մասով օրակարգը կա, և առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը առուվաճառքի պոտենցիալ ապրանքների ցանկ են փոխանակել։ Ադրբեջանն էլ այս ընթացքում հիմնականում բենզին և դիզվառելիք է արտահանել Հայաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն