civilnet.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ ադրբեջանցի մասնագետների՝ Հայաստան կատարած այցերին, Մեծամորի ատոմակայանի ապագային և Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը։
Ադրբեջանցի մասնագետների այցերի վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների շուրջ երկկողմ աշխատանք է իրականացվում։
Նրա խոսքով՝ 2025-ի սեպտեմբերին արդեն եղել է հաղորդագրություն կողմերի մասնագետների հանդիպման մասին, իսկ մեկ այլ այց տեղի է ունեցել 2026-ի հունվարին։
«Մենք նախկինում ասել ենք, որ ենթակառուցվածքների շուրջ աշխատում ենք, և տեղի է ունենում երկկողմ աշխատանք»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի փակման հարցին՝ վարչապետը շեշտեց, որ դրա վերաբերյալ որևէ նոր պայմանավորվածություն չկա։
«Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետն արձանագրված է, այդ թվում՝ Հայաստանի միջազգային պայմանագրերում, որոնք կնքվել են մեզնից առաջ, և այստեղ ոչ մի նորություն չկա»,- ասաց նա։
Փաշինյանը խոսեց նաև էներգետիկ առևտրի մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է աճել՝ հաշվի առնելով արհեստական բանականության գործարանների կառուցումը։
«Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, քանի որ մեծ տեմպով կառուցվում են ԱԲ գործարանները, որոնք պահանջում են նոր միջոցներ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը 100-տոկոսանոց էներգետիկ անկախության հասնելն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 11-ին Նախիջևան կատարած այցի ընթացքում անդրադարձել էր մի շարք թեմաների, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի փակմանը, էներգետիկ առևտրին և ադրբեջանցի մասնագետների այցին Հայաստան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում