Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում | azatutyun.am

Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում | azatutyun.am

azatutyun.am Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր, վերջին խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է։

Փաստաբան Արսեն Բաբայանն «Ազատությանը» փոխանցեց, որ Գրիգորյանը մեղքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավված ընտրական հանցագործության դեպքով քննվող վարույթում։

Ձերբակալված ընդդիմադիրին շուտով կտեղափոխեն դատարան, որտեղ քննվելու է իրավապահ մարմնի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ:

Մարտուն Գրիգորյանի թիմակից Լիզա Գասպարյանն «Ազատությանն» ասաց, թե որքան էլ փորձեն ճնշումներ բանեցնել, իրենք Գյումրիի ավագանու իրենց մանդատից չեն հրաժարվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն