ՄԹ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին | factor.am

ՄԹ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել ու զարգանում են ռազմավարական գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի կարևորությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների, խաղաղության գործընթացի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած աջակցությանը և ունեցած դերակատարությանը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Կարևորվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն