Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին համաձայն չենք. Փաշինյանը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին | 1lurer.am

Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին համաձայն չենք. Փաշինյանը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին | 1lurer.am

1lurer.am ԵԱՏՄ-ի հետ կապված ես չեմ խուսափել ոչ մի պահ գնահատականից և հրապարակային էլ ասել եմ, թե խնդրի էությունը որն է։ Եթե, այսպես ասած, կողքի ուղեկցող փաստերը մի կողմ դնենք և կենտրոնանանք բուն թեմայի վրա, բուն թեման այն է, որ ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին մենք արդեն ասել ենք, որ համաձայն չենք։ Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ կամ ԵՄ ընտրելու հետ կապված ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ռուսական կողմի պնդումներին:

«Մնացածը արդեն ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Մենք պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, և եթե նույնիսկ հիմա վերադառնանք նախնական վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում, որովհետև խնդիր է, երբ որ մեր արտահանումները կամ ներմուծումները կարող են կախված լինել կամ մեծապես կախված լինել մի օղակից։

Ե՛վ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած իմ ելույթում, և՛ հաջորդիվ ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ընթացքում ես այդ հարցերին անդրադարձել եմ»,- նշեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն