factor.am«Մենք թիմ ենք, թիմային որոշում է, քննարկում է եղել»,- Factor TV-ի հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Ալեն Սիմոնյանն այսպես է մեկնաբանել իր նոր նշանակման որոշումը: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին նման որոշում կայացնելու համար՝ նշելով, որ նշանակման հրամանագիրը ստորագրվել է ընդամենը րոպեներ առաջ, իսկ իր աշխատանքի մանրամասների մասին կխոսի ավելի ուշ։
Անդրադառնալով նոր խորհրդարանի աշխատանքին՝ Սիմոնյանը դրական է գնահատել ընդդիմության վերադարձը քաղաքական գործընթացներին:
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր Ազգային ժողով ունենք, շատ ակտիվ: Լավ է, որ ընդդիմությունը սկսել է աշխատել, վերադարձել են, դարձել են քաղաքական պրոցեսների մաս. կարծում եմ՝ դա միայն օգուտ կտա մեր երկրին, որ երկուսն էլ, երկու կողմն էլ աշխատեն՝ համ իշխանությունը, համ ընդդիմությունը: Պարոն Ռուբինյանի դերակատարությունը շատ դրական եմ գնահատում»,- ասել է Սիմոնյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում