Օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես` Մամիկոնյանց – Շահսուվարյան փողոցների խարմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 17-ից Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: