Աֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց չպայթած ռումբ է հայտնաբերվել | azatutyun.am

Աֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց չպայթած ռումբ է հայտնաբերվել | azatutyun.am

azatutyun.am Աֆղանստանի արևելքում գտնվող մասնավոր տան այգում հայտնաբերվել է խորհրդային ժամանակաշրջանի 500 կիլոգրամանոց չպայթած ռումբ։ Լուրը հաղորդում է ոստիկանությունը՝ հավելելով, որ բնակիչը «իր բակում գտնվող այգում կասկածելի առարկա» է հայտնաբերել։

ՄԱԿ-ի ականազերծման ծառայության տվյալներով՝ 1989 թվականին խորհրդային զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում պատերազմի մնացորդային պայթուցիկների և ականների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 45 հազար մարդ։

Չնայած ամբողջ երկրում դեռևս պահպանվում է չպայթած զինամթերքի մեծ քանակ, խնդրի լուծմամբ զբաղվող խմբերի թիվը վերջին երկու տարում 64 տոկոսով կրճատվել է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն