Մոսկվան ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները | azatutyun.am

Մոսկվան ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները | azatutyun.am

azatutyun.am ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները։

«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջների պահպանումը ներկայումս սահմանափակումների տակ գտնվող ապրանքների ներմուծումը վերականգնելու կարևորագույն պայմանն է», – «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը՝ նախարար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո։

Հանդիպումը կայացել է Ալմաթիում՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում։

Լուտը որպես անվերապահ առաջնահերթություն նշել է Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն