news.am Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել Հռոմից մոտ 40 կմ հարավ-արևելյան Կոլեֆերո քաղաքի մերձակայքում գործող զինամթերքի գործարանում։ Միջադեպի մասին հայտնել են իտալացի կարաբիներները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանության աշխատակիցները։ Իրավապահների տվյալներով՝ ձեռնարկության տարածքում իրականացվում են «բարդ գործողություններ», սակայն դեպքի մանրամասները դեռ չեն հրապարակվում։
Ինչպես հայտնում է իտալական ANSA գործակալությունը, գործարանը պատկանում է գերմանական KNDS պաշտպանական ընկերությանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում