Վրաստանը հանել է Ռուսաստանի հետ սահմանին «Դարիալի» սահմանային անցակետին հարող երթևեկության սահմանափակումները | news.am

Վրաստանը հանել է Ռուսաստանի հետ սահմանին «Դարիալի» սահմանային անցակետին հարող երթևեկության սահմանափակումները | news.am

news.am Վրաստանի իշխանությունները հանել են ավտոմոբիլային երթևեկության սահմանափակումը Դարյալի կիրճում՝ վրաց-ռուսական սահմանի հատվածում, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Որոշումն ընդունել են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալության հանձնարարականի հիման վրա և հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը։

Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» սահմանային անցակետը նույնպես վերսկսել է աշխատանքը սովորական ռեժիմով։

Ավելի վաղ՝ օրվա առաջին կեսին, Դևդորակի շրջանում վաղ նախազգուշացման համակարգը, որն արձագանքում է նույնիսկ հունում ջրի մակարդակի աննշան բարձրացմանը, տագնապի ազդանշան էր տվել։ Անվտանգության արձանագրությանը համապատասխան՝ «Դարիալի» անցակետի տարածքից տարհանվել էին այնտեղ գտնվող քաղաքացիները, ինչպես նաև պարեկային և սահմանային ոստիկանության, մաքսային ծառայության և մասնավոր ընկերության աշխատակիցները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն