ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը։
«Գլխավոր դատախազը համաձայն չէ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է այն բեկանել»,- նշված է պաշտպանների տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 25-ի որոշմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդգար Մանասյանի, բեկանել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Այսպիսով, դատարանը Աջապահյանի պաշտպանների բողոքը բավարարել էր մասնակի։