news.am Հինգշաբթի Ճապոնիայի արևելքում տեղացած ռեկորդային հորդառատ անձրևները լայնածավալ ջրածածկումներ են առաջացրել ճանապարհներին և բնակելի տներում, տրանսպորտի տեղաշարժի խափանումներ և էլեկտրամատակարարման անջատումներ։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, հաղորդում է Associated Press-ը։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (JMA) Տոկիոյից ոչ հեռու գտնվող Չիբա պրեֆեկտուրայի 14 քաղաքապետարանների համար վտանգավոր հորդառատ անձրևների վերաբերյալ առավելագույն մակարդակի նախազգուշացում է հայտարարել։ Բնակիչներին զգուշացրել են ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին։
Հրշեջ ծառայության և տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ զոհվածը հայտնաբերվել է Իչիկավա քաղաքում։ Հարևան Կաշիվա քաղաքում փրկարարները ջրածածկված ավտոմեքենայից դուրս են բերել երկու մարդու։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում