azatutyun.am Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Նոան» 1:2 հաշվով պարտվեց շվեյցարական «Սիոնին»։
«Թեև մենք պարտվեցինք խաղում, ես շատ հպարտ եմ, թե ինչպիսի խաղ ցուցադրեցինք, շատ հպարտ եմ իմ թիմով։ Կարծում եմ՝ հնարավորինս ամենն, ինչ ունեինք, տվեցինք դաշտում, այդ ամենը մնաց դաշտում։ Սա այն է, ինչ ունենք»,- հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։
Այսպիսով, «Նոան» լքեց պայքարը, որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց «Սիոնը»։