Թրամփը մինչև 100 տոկոս մաքսատուրք է սահմանել ներմուծվող անօդաչուների համար | azatutyun.am

Թրամփը մինչև 100 տոկոս մաքսատուրք է սահմանել ներմուծվող անօդաչուների համար | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծվող անօդաչուների և դրանց բաղադրիչների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ Որոշ տեսակի անօդաչուների դեպքում մաքսատուրքը կհասնի ապրանքի արժեքի 100 տոկոսին։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ 100 տոկոս դրույքաչափը կգործի, մասնավորապես, 25 կիլոգրամից ավելի առավելագույն թռիչքային քաշ ունեցող և ջերմատեսիլ սարքերով հագեցած անօդաչուների, ինչպես նաև դրանց համար նախատեսված որոշ կարևոր բաղադրիչների նկատմամբ։ Մինչև 25 կիլոգրամ քաշ ունեցող անօդաչուների համար մաքսատուրքը կկազմի 25 տոկոս։

Առանձին դրույքաչափեր են սահմանվել մի շարք դաշնակից երկրներից ներմուծվող արտադրանքի համար․ Եվրամիության երկրներից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Շվեյցարիայից, Թայվանից և Լիխտենշտեյնից ներմուծվող անօդաչուների համար այն կկազմի 15, Մեծ Բրիտանիայից՝ 10 տոկոս։

Նոր մաքսատուրքերի մեծ մասը ուժի մեջ կմտնի 21 օրից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն