azatutyun.am ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի օդային տարածքում անօդաչու են խոցել, հայտնել են երկրի զինված ուժերը։
Թե որտեղից է անօդաչուն ներխուժել Լատվիայի տարածք և ում է այն պատկանել, առայժմ հայտնի չէ։ Լատվիայի զինված ուժերը հայտնել են, որ մանրամասներ կհրապարակեն ավելի ուշ։
Լատվիական Delfi-ի փոխանցմամբ՝ գիշերը երկրի մի շարք շրջանների բնակիչներ օդային վտանգի մասին ահազանգեր են ստացել։
Անօդաչուն խոցելու համար օդ են բարձրացվել Բալթյան երկրների օդային տարածքը հսկող ՆԱՏՕ-ի կործանիչները։
Լատվիայի զինված ուժերը հայտնել են, որ այս պահին օդային տարածքում վտանգ չկա։