factor.am Հինգշաբթի և ուրբաթ արևելյան Ճապոնիայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է զոհվել։ Երկրի օդերևութաբանական ծառայությունը Տոկիոյի մոտ գտնվող Չիբա պրեֆեկտուրայի համայնքների մեծ մասում ուժեղ անձրևների ամենաբարձր՝ 5-րդ մակարդակի նախազգուշացում է հայտարարել, գրում է Kyodo-ն։
Չիբա և Իչիկավա քաղաքները, ինչպես նաև այլ համայնքներ, հինգշաբթի երեկոյան քաղաքացիներին կոչ են անել անհապաղ անվտանգության միջոցառումներ ձեռնարկել։ Չիբա պրեֆեկտուրայում ճանապարհները հեղեղվել են։
Ուրբաթ ժամը 11:00-ի դրությամբ՝ Չիբա պրեֆեկտուրայում տարհանման հրամաններն ուժի մեջ են մնացել շուրջ 102,600 մարդու համար։ Իբարակիում բոլոր հրամանները չեղյալ են հայտարարվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում