«Կարեն Կարապետյանին հարգալից եմ վերաբերվել․ սրիկայի նման որևէ մեկին սրիկա չեմ անվանել»․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

«Կարեն Կարապետյանին հարգալից եմ վերաբերվել․ սրիկայի նման որևէ մեկին սրիկա չեմ անվանել»․ Թունյան | factor.am

factor.am Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձավ թե՛ իր մասնագիտական անցյալին, թե՛ խորհրդարանական աշխատանքի արդյունավետությանը։

Արձագանքելով իր կենսագրության և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած կապերի վերաբերյալ հարցերին՝ Թունյանը շեշտեց, որ միշտ հարգանքով է վերաբերվել պետական ինստիտուտներին։

«Ոչ թե ես սրիկայի նման ինչ-որ մեկին սրիկա եմ անվանել, այլ երբ ես Կարեն Կարապետյանին հրավիրել եմ հարցազրույցի, փոխադարձ հարգանքն այնքան մեծ է եղել, որ ամբողջ կառավարության կազմով են եկել»,- նշեց նա։

Թունյանը հավելեց, որ մինչ օրս լավ հարաբերություններ ունի նախկին պաշտոնյաներից շատերի, այդ թվում՝ Վաչե Գաբրիելյանի հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն