civilnet.am Դատարանը վերադարձրել է Լիպարիտ Դրմեյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական հարթակից։
Դրմեյանը Փաշինյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող տեղեկությունները։
Հայցադիմումը դատարան էր մուտքագրվել հուլիսի 31-ին, իսկ օգոստոսի 10-ին կայացվել է այն վերադարձնելու մասին որոշում։
Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից չեն պահպանվել քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմպերատիվ պահանջները։ Մասնավորապես, հայցադիմումում չեն նշվել հայցվորի հայրանունը և հաշվառման վայրի հասցեն։ Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ պատասխանողին հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկելու համար ներկայացված փոստային անդորրագրում որպես ստացողի հասցե նշված է եղել միայն հաշվառման հասցեն, ինչը միաժամանակ չի հանդիսանում վերջինիս փաստացի բնակության և ծանուցման հասցե, հետևաբար ներկայացված անդորրագիրը չի կարող հանդիսանալ պատշաճ ապացույց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում