ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. Անիտա Հիփեր | tert.am

ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. Անիտա Հիփեր | tert.am

tert.am Եվրոպական միությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային և տարանցիկ սահմանափակումների վերացումը, ինչպես նաև հասարակությունների միջև շփումների ընդլայնումը համարում է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի նախաձեռնումից անցած տարվա կարևոր արդյունքներ: Այս մասին ադրբեջանական Report-ի եվրոպական բյուրոյին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության (EEAS) մամուլի քարտուղար Անիտա Հիփերը։

«Խաղաղության համաձայնագրի նախագծի նախաձեռնումը և խաղաղության գործընթացի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը 2025 թվականի օգոստոսի 8-ին դարձան պատմական քայլեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին», – ասել է EEAS-ի մամուլի ծառայության ղեկավարը։

Հիփերի խոսքով՝ այդ ժամանակվանից ի վեր կողմերը ձեռք են բերել կարևոր առաջընթաց, որը օգուտներ է բերել երկու երկրներին էլ։ ԵՄ-ում, մասնավորապես, նշել են առևտրային և տարանցիկ սահմանափակումների վերացումը, պահվող անձանց ազատ արձակումը, ինչպես նաև «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում երկու երկրների ներկայացուցիչների միջև շփումների ընդլայնումը։

Ընդ որում՝ Բրյուսելն անհրաժեշտ է համարում շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և ապահովել խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։

ԵՄ-ն նաև աջակցում է հարաբերությունների կարգավորման գործնական քայլերի շարունակմանը, ինչպիսիք են կապակցվածության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը, նշել է Հիփերը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն