shantnews.am ՆԱՏՕ-ի երկրների կործանիչները Լատվիայի օդային տարածքում որսացել են անօդաչու թռչող սարք։ Այս մասին լրագրողներին հայտնել է դաշինքի ներկայացուցիչը։
«ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի երկնքում որսացել են անհայտ անօդաչու թռչող սարք», — ասել է նա։
Ավելի վաղ Լատվիայի զինված ուժերը հայտնել էին չճանաչված անօդաչու թռչող սարքի որսման մասին։ Հանրապետության արևելքում գտնվող չորս համայնքներում հայտարարվել էր օդային տագնապ, որը տևել էր մոտ 30 րոպե։