Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ռուանդայի միջև

Oգոստոսի 14-ին Կիգալիում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության՝ Եվրոպայի, Ամերիկայի և միջազգային կազմակերպությունների գլխավոր տնօրեն Մարի Գրեյս Նյինավումունտուն։

Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությանը, ինչպես նաև անդրադարձել են թվային տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ հարցերի շուրջ։ Անրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում ընթացիկ զարգացումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն