Ուկրաինան Հայաստանին եվրոպական ինտեգրման սեփական փորձն է առաջարկել | news.am

Ուկրաինան Հայաստանին եվրոպական ինտեգրման սեփական փորձն է առաջարկել | news.am

news.am Օգոստոսի 14-ին Ուկրաինայի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միշչենկոն հանդիպում է անցկացրել հայկական պատվիրակության հետ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի գլխավորությամբ, որը ժամանել էր Ուկրաինա՝ մասնակցելու Կիև-Պեչորյան լավրայի 975-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Դրա մասին նշվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և երկրի նոր կառավարության ձևավորման համատեքստում Ալեքսանդր Միշչենկոն հույս է հայտնել, որ Երևանը կշարունակի իր եվրոպամետ ուղեգիծը։

Միշչենկոն հայկական պատվիրակությանը տեղեկացրել է Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ներկա վիճակի և հեռանկարների մասին, ինչպես նաև ընդգծել է Երևանի պատրաստակամությունը՝ այդ ոլորտում Հայաստանի հետ փորձի փոխանակման համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն