news.am Կուբայի նկատմամբ քննարկվում են բոլոր տարբերակները, ներառյալ՝ ռազմականը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Կարծում եմ՝ Կուբայի համար խելամիտ կլիներ ուշադրություն դարձնել Թրամփի պատրաստակամությանը՝ պաշտպանելու Ամերիկայի ռազմավարական գերակայությունները, և, իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգներին հավասարը չկա։
Եվ եթե նայեք, թե ինչի է կարողացել հասնել օտարերկրյա ազդեցությունը մեր կիսագնդում, ապա այն բավականին նվազագույն է եղել։ Ռուսները, կուբացիները, իրանցիները և վենեսուելացիները գիտեն ուժերի հավասարակշռության մասին, հատկապես այս կիսագնդում, և դա, անշուշտ, վերաբերում է նաև Կուբային։ Մենք կունենանք բազմաթիվ տարբերակներ, և անհամբերությամբ սպասում ենք դրան»,- նշել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում